Ազգային ժողովն ընտրում է ՀՀ չորրորդ նախագահին (ուղիղ)
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը, որի ժամանակ այսօր տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություն:
Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում, ժամը 10:30-11:30:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը:
Արմեն Սարգսյանն առաջադրված միակ թեկնածուն է։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Արմեն Սարգսյանն ասել էր, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի, որ լինի բոլորի պատկերացրած նախագահը։ «Ընտրվելու դեպքում իսկապես ամեն ինչ կանեմ, որ լինեմ ձեր բոլորի պատկերացրած նախագահը, ազնվորեն ծառայեմ և իմ՝ համեստ իմաստով փորձառությունը, եռանդը և նվիրվածությունը բերեմ մեր այս մեծ պետությանը, որովհետև իմ համար այս փոքրիկ հայրենիքը մեծ պետություն է, նրա բարգավաճմանը և մեր ժողովրդի հաջողություններին»,– ասել էր նա:















