Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր Պետրոսյանը ճանաչվել է 2017թ. լավագույն ֆոտոթղթակից

13:54 • 02.03.18

Ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքում ամփոփվել են «ՍաՄԻ-2017» («СаМИ-2017») ոչ պաշտոնական լրագրողական քվեարկության արդյունքները, համաձայն որոնց՝ հայ Ալեքսանդր Պետրոսյանը ճանաչվել է 2017թ. լավագույն ֆոտոթղթակից:

Ինչպես նշում է fontanka.ru-ն, հաղթողներն ընտրվել են հատուկ ֆեյսբուքյան էջում: «Տարվա լրագրող» անվանակարգում հաղթել է «Ֆոնտանկա»-ի թղթակից Դենիս Կորոտկովը:

«Լավագույն ցանցային լրատվամիջոց/տարվա լրատվական գործակալություն» անվանակարգում հաղթել է «Ֆոնտանկա»-ն:

Տարվա ռադիոկայան է ճանաչվել «Էխո Պետերբուրգա»-ն, մինչդեռ «ՆՏՎ Պետերբուրգ»-ը ճանաչվել է տարվա հեռուստաալիք:

 

Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր Պետրոսյանը ճանաչվել է 2017թ. լավագույն ֆոտոթղթակից