Տավուշի մարզում ոստիկանները հայտնաբերել են որսագողերի, ովքեր սպանել են Կարմիր գրքում գրանցված 3 եղնիկ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 1-ին, օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ Ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի բնակիչներ՝ Ռոբերտ Օհանյանին, Մանվել Գիժլարյանին և Գուրգեն Աբգարյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս կասկածվում են որսագողություն կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ եռյակը այս տարվա հունվարի 5-ին Բերդ քաղաքին պատկանող «Արմենասար» կոչվող հանդամասում ապօրինի որսացել են 3 եղնիկ։
Հաղորդվում է, որ եղնիկները գրանցված են եղել Կարմիր գրքում, իսկ ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի զենքերը:
Ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի կողմից կատարված տեսանյութը, որը նկարել էին նրանք՝ եղնիկներին սպանելուց հետո։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










