Չեխիան չի ընդունի ոչ մի ներգաղթյալի ԵՄ քվոտաներով. երկրի վարչապետ

11:35 • 02.03.18

Չեխիան չի ընդունի ոչ մի ներգաղթյալի Եվրահանձնաժողովի քվոտաներով։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ պատասխանելով խորհրդարանում պատգամավորների հարցերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ոչ մի դեպքում մենք չենք ընդունի ներգաղթյալների որևէ քվոտաներով: Ոչ մի ներգաղթյալի: Մենք սկզբունքորեն դեմ ենք, որ մեզ մեկը թելադրի, թե ով մեր երկրում ապրելու և աշխատելու իրավունք ունի: Պարտադրողական քվոտաներն անարդյունավետ են և միայն բաժանում են Եվրոպան»,- ասել է Բաբիշը:


Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության դատարան հայց է ներկայացրել Լեհաստանի, Հունգարիայի և Չեխիայի դեմ՝ ԵՄ-ի վերաբնակեցման ծրագրի շրջանակում փախստականներ ընդունելուց հրաժարվելու համար: