Իրաքում քրիստոնյաների զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Իրաքի անվտանգության ուժերն ու աշխարհազորայինները քրիստոնյաների զանգվածային գերեզման են գտել իրաքյան Մոսուլից ոչ հեռու՝ Խալիլ շրջանում, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրի:
Նշվում է, որ Բադուշ գյուղից արևմուտք ընկած գերեզմանում հայտնաբերվել է ավելի վաղ առևանգված 40 քրիստոնյայի դի:
Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ մահացածների թվում կան երեխաներ ու կանայք, նրանց հետ միասին հայտնաբերվել են ոչ մեծ խաչեր:
Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետը 2017-ի հուլիսի 10-ին հայտարարել էր Մոսուլի ազատագրման մասին:
Մոսուլն ԻՊ ահաբեկիչների հսկողության տակ է գտնվել 2014թ.-ից:










