Ռեփեր Jay Z-ն դարձել է մոլորակի ամենահարուստ հիփ-հոփ կատարողը

14:04 • 02.03.18

Ռեփեր Jay Z-ն դարձել է մոլորակի ամենահարուստ հիփ-հոփ կատարողը՝ առաջ անցնելով ռեփեր P. Diddy-ից, հայտնում է Forbes հանդեսը:


Ռեփերի կարողությունը 810 միլիոն դոլարից հասել է 900 միլիոնի: Jay Z-ն իր հարստության համար պարտավոր է կոնյակի (D'Ussé) և շամպայնի (Armand de Brignac) արտադրության մեջ ներդրումներին:


P. Diddy-ն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 825 միլիոն դոլար գնահատվող կարողությամբ:


Ամենահարուստ ռեփերների եռյակը եզրափակել է Dr. Dre-ն՝ 770 միլիոն դոլար կարողությամբ:


Ամենահարուստ հիփ-հոփ կատարողների հնգյակում են հայտնվել նաև Էմինեմն ու Դրեյքը:


Վերջին անգամ Jay Z-ն ամենահարուստ ռեփեր էր ճանաչվել 2011 թվականին:

Ռեփեր Jay Z-ն դարձել է մոլորակի ամենահարուստ հիփ-հոփ կատարողը