Հավերի ու աքաղաղների ապշեցուցիչ գեղեցկությունը՝ իտալացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Իտալացի լուսանկարիչ Մատեո Տրանչելինին մասնագիտացել է կենդանիների լուսանկարչության, մասնավորապես՝ թռչուններին լուսանկարելու մեջ:
«2013 թվականին որոշեցի գեղեցիկ հավեր գտնել Միլանում տեղակայված իմ ստուդիայում պահելու համար: Հենց այդ ժամանակ հանդիպեցի Ջիորջիոյին՝ ֆերմերի, որը հրավիրեց ինձ թռչունների ցուցահանդեսի: Նույն օրը տեսա մի հավի, որին անվանեցի Ջեսիքա. նա գրավեց իմ սիրտը», - պատմել է լուսանկարիչը:
Մատեոյի խոսքով՝ իր ընկեր և գործընկեր Մորենո Մոնտին միացավ իրեն հավեր և աքաղաղներ լուսանկարելու նախագծում, և նրանք սկսեցին հարյուրավոր թռչուններ լուսանկարել:
Նշվում է, որ լուսանկարիչը մտադիր է գիրք հրապարակել իր լուսանկարներով։




















