Այս տարի «Օսկար»-ի բեմը կզարդարվի 45 մլն Swarovski բյուրեղներով (լուսանկարներ)
Սովորաբար, մարդիկ դիտում են «Օսկար» կինոմրցանակաբաշխությունն աստղերին տեսնելու, կարմիր գորգի նորաձևությանը հետևելու և հուզիչ ելույթները լսելու համար: Սակայն այս տարվա «Օսկար»-ի հանդիսատեսին առավել տպավորած պահերի շարքում, միանշանակ, կլինեն բեմն ու դրա ձևավորումը, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ բեմը զարդարվելու է 45 մլն հատ Swarovski բյուրեղներով:
«Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխությունը կարևոր իրադարձություն է, ուստի՝ կազմակերպիչները որոշել են այս տարվա բեմն ուղղակի անմոռանալի դարձնել:
Լույսի ու ստվերի, արտացոլանքի խաղի և միլիոնավոր Swarovski բյուրեղների կախարդական համադրության շնորհիվ բեմի վրա կստեղծվի գեղեցիկ կամար: Բեմի մեծ մասը կզբաղեցնի ահռելի LED էկրանը:
Հեռուստադիտողները կտեսնեն գերիրական և եռաչափ որակ ունեցող պատկերներ:
Հիշեցնենք, որ «Օսկար»-ը կայանալու է մարտի 4-ին:













