«Սոյուզմուլտֆիլմ»-ը մինչև տարեվերջ կթողարկի «Պրոստոկվաշինո»-ի 8-10 նոր սերիա

16:36 • 02.03.18

Ռուսական «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ թողարկել խորհրդային արտադրության «Պրոստոկվաշինո» սիրված մուլտֆիլմի 8-10 նոր սերիա:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է ստուդիայի խորհրդի ղեկավար Յուլյանա Սլաշչևան՝ առաջին սերիայի ներկայացման ժամանակ:

«Սոյուզմուլտֆիլմի» փոխանցմամբ՝ 2018-2020թթ. ընթացքում կթողարկվի 30 սերիա: Առաջին սերիան հնարավոր կլինի համացանցում դիտել արդեն ապրիլին:

Հայտնի է, որ նոր սերիաներում հերոսները կպահպանեն իրենց բնորոշ կերպարային հատկանիշները, բայց միևնույն ժամանակ կդառնան ավելի ժամանակակից:

 

Картинки по запросу "Простоквашино"

«Սոյուզմուլտֆիլմ»-ը մինչև տարեվերջ կթողարկի «Պրոստոկվաշինո»-ի 8-10 նոր սերիա