Յուրաքանչյուր 10 ամերիկացուց 6-ը կարծում է, որ Թրամփը ռասիստ է. սոցհարցում
The Associated Press-NORC Center for Public Affairs Research-ի անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր 10 հարցվածներից 6-ը նախագահ Դոնալդ Թրամփին ռասիստ է համարում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հարցվածների կեսից ավելին՝ 57%-ը, այն կարծիքին է, որ 71-ամյա ղեկավարի վարած քաղաքականությունը բարդացրել է մուսուլմանների, 56%-ը՝ լատինամերիկացիների, 47%-ը՝ սևամորթների կյանքը:
Դեմոկրատական կուսակցության՝ հարցված կողմնակիցների 85%-ն ասել է, որ նախագահը ռասիստ է, և նրանց հետ համակարծիք է գտնվել Թրամփի կուսակցության՝ Հանրապետականի կողմնակիցների 21%-ը:
Ավելի վաղ, երբ լրագրողներից մեկը Թրամփին հարցրել էր, թե արդյոք ինքն իրեն ռասիստ է համարում, նա պատասխանել էր. «Ո՛չ, ես ռասիստ չեմ: Կարող եմ ամենայն վստահությամբ ասել, որ ես Ձեզ հարցազրույց տված մարդկանցից ամենաքիչ ռասիստ մարդն եմ»:










