Մեծ Բրիտանիայում «խելացի» BMW-ն առևանգել են մեկ ու կես րոպեում
Մեծ Բրիտանիայում «խելացի» BMW-ն առևանգել են մեկ ու կես րոպեում՝ օգտվելով սմարթ-բանալու ազդանշանը որսացող սարքավորումից:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ավտոմեքենան համալրված է եղել հասանելիության ինտելեկտուալ համակարգով: Գողերը սմարթ-բանալու ազդանշանը որսալուն պես կարողացել են բացել ավտոմեքենան: Հրապարակված տեսանյութում երևում է հանցագործներից մեկը, որը ուսապարկը պահել է մեքենայի դռան առաջ: Հավանաբար, վերոնշյալ սարքավորումը հենց ուսապարկում է գտնվել:
Մեքենայի բացակայությունը տերը նկատել է պատահաբար՝ առևանգումից մեկ ժամ հետո: Նա նշել է, որ ավտոմեքենայի բանալին սովորաբար թողնում է դռան դիմաց, սակայն այս անգամ հոգնած վերադառնալով՝ այն թողել է սեղանիկի վրա: Հենց դա էլ հնարավորություն է տվել գողերին որսալ ազդանշանը:










