Իսպանացին 80 տարեկանում համալսարան է ընդունվել
Իտալական Վերոնայի համալսարանում Erasmus+ ակադեմիական ծրագրով սկսել է սովորել 80-ամյա իսպանացի ուսանող Միգել Կաստիյոն:
Ինչպես գրում է Euromag-ը, Վալենսիայի համալսարանում Կաստիյոն պատմություն է ուսումնասիրում, իսկ վերոնշյալ ծրագրին մասնակցել նրան խորհուրդ է տվել դասախոսներից մեկը:
Միգել Կաստիյոն թոշակի անցած նոտար է: Եվս մեկ անգամ կրթություն ստանալ նա որոշել է սրտի կաթվածից և վիրահատությունից հետո: «Այդ ժամանակ ես ասացի ինքս ինձ, որ ուզում եմ ինչ-որ բանով զբաղվել և ոչ թե քնել բազմոցի վրա: Պատմությունն ինձ մշտապես հետաքրքրել է՝ հատկապես ժամանակակից պատմությունը»,- ասել է իսպանացին:
1937-ին ծնված Միգելը 3 դուստր և 6 թոռ ունի: Իրավաբանական կրթությունը նա ստացել է երկրորդ փորձից: Առաջին անգամ նա տապալել էր քննությունները և որոշ ժամանակ աշխատել հոր հետ իրենց ագարակում:










