Թրամփը դիետա է պահում՝ հրաժարվելով համբուրգերներից. Bloomberg
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իրեն բուժող բժշկի խորհրդից հետո անցել է ավելի առողջարար սննդակարգի, հայտնում է Bloomberg-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Գործակալության տվյալների համաձայն՝ Թրամփի դիետան ներառում է առողջ սննդի օգտագործում և ֆաստֆուդից հրաժարում, ինչը, ըստ ԶԼՄ-ների, նախագահի սիրելի ուտելիքն է։ Աղբյուրներից մեկը գործակալությանը հաստատել է, որ վերջին անգամ նախագահին համբուրգեր ուտելիս է տեսել 2 շաբաթ առաջ։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, հունվարին Թրամփի բժիշկը խորհուրդ է տվել նախագահին քաշ կորցնել՝ օգտագործելով քիչ ճարպեր, ածխաջրեր, ինչպես նաև մարզվել։ Թրամփը կշռում է 108,4 կգ։
Ավելի վաղ նախագահին բուժող բժիշկը լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը լիովին առողջ է, նա նաև ասել էր, որ Թրամփը «հրաշալի գեներ» ունի՝ միևնույն ժամանակ հերքելով նախագահի մոտ հոգեկան շեղումների մասին ակնարկները։










