ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն կուղարկի Ադրբեջանում նախագահական ընտրություններին
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելություն կուղարկի Ադրբեջանում նախագահական ընտրություններին: Այդ մասին ասված է ԵԱՀԿ կայքում:
Կազմակերպությունն այդ ցանկությունը հայտնել է այն բանից հետո, երբ կազմակերպության գնահատողական առաքելությունը փետրվարին այցելել է Ադրբեջան: Կազմակերպության կայքում հրապարակվվել է այցի արդյունքներով զեկույց, որտեղ խորհուրդ է տրվում դիտորդական առաքելություն ուղարկել նախագահական ընտրությունների մոնիթորինգի համար:
Ադրբեջան խորհուրդ է տրվում ուղարկել 280 մարդ՝ քվեարկության օրն ընտրությունների գործընթացին հետևելու համար, ինչպես նաև՝ 30 երկարաժամկետ դիտորդ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են ապրիլի 11-ին:










