Մալայզիայում քաղցած փիղը մտել է դպրոցի ճաշարան՝ աշակերտներին ստիպելով թաքնվել սեղանների տակ (տեսանյութ)
Մալայզիայի հյուսիս-արևելյան Սաբահ նահանգի դպրոցներից մեկի ճաշարանում իրարանցում է սկսվել, երբ քաղցած փիղը սնունդ հայթայթելու նպատակով ներս է մտել ու վախեցրել աշակերտներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երբ ահռելի կենդանին ներս է մտել, վախեցած աշակերտները շտապել են թաքնվել սեղանների տակ:
Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է փիղը քայլում ճաշարանի ներսում: Նշվում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:










