5 դահուկորդ ձնահոսքի տակ է հայտնվել Պիրենեյան լեռների ֆրանսիական հատվածում

19:02 • 03.03.18

Պիրենեյան լեռների ֆրանսիական հատվածում այսօր ձնահոսք է տեղի ունեցել. հինգ դահուկորդ մնացել է ձյան տակ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական հեռուստաալիքը, ներկա պահին 2 մարդ անհետ կորած է համարվում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ձնահոսքը տեղի է ունեցել Վերին Պիրենեյներ վարչական շրջանում՝ Իսպանիայի և Ֆրանսիայի հետ սահմանին:

Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում: