Լոռու մարզում քաղաքացին ինքնասպանություն է գործել, հայտնաբերվել է երկտող
Լոռու մարզում 65 ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել, դիակի մոտ հայտնաբերվել է գրություն, համաձայն որի՝ վերջինս հայտնել է, որ անիմաստ է համարում ապրել և վատ արարք է կատարում:
Ինքնասպանություն կատարելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-երի հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Մարտի 2-ին, ժամը 10:05-ին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գուգարքի համայնքի 10-րդ փողոցի տներից մեկի բակում դի կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, պարզել է, որ նույն օրը ժամը 9-ի սահմաններում 1953 թ ծնված Պ.Ս.-ն տան երկրորդ հարկի պատշգամբում ինքնասպանություն է կատարել մետաղե սյունից պարանով կախվելու միջոցով»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:










