Մոսկվայում հատուկ նախազգուշացում է տրվել՝ սպասվող ձնաբքի և քամու պատճառով

22:31 • 03.03.18

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հատուկ նախազգուշացում է տվել՝ մարտի 4-ին սպասվելիք եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը:

«Ռոսհիդրոմետ կայանի օդերևութաբանների կանխատեսումներով՝ հարավային ցիկլոնի տարածմամբ պայմանավորված՝ մարտի 4-ին Մոսկվայում սպասվում են ձյան առատ տեղումներ, ձնաբուք, ճանապարհների անանցանելիություն, քամու ուժգնացում մինչև 15 մետր/վայրկյան», - ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում շրջանցել գովազդային վահանակները և երերուն կառույցները, ինչպես նաև պահպանել անվտանգության կանոնները: