Լեհաստանում նոյեմբերից ի վեր ավելի քան 60 մարդ է մահացել ցրտերի պատճառով

16:00 • 03.03.18

Լեհաստանում սառնամանիքների պատճառով ավելի քան 60 մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի անվտանգության կառավարական կենտրոնին:


Ինչպես նշվում է կենտրոնի հաղորդագրությունում, նախորդ օրվա ընթացքում զոհվել է ևս երկու մարդ: Ընդհանուր առմամբ նոյեմբերից ի վեր հիպոթերմիայից Լեհաստանում մահացել է 63 մարդ: Ընդ որում՝ փետրվարի 23-ից սկսած մեկ շաբաթվա ընթացքում մահացել է 25 մարդ:


Վերջին օրերին Լեհաստանում գրանցվել է ամենացուրտ եղանակը ողջ ձմեռվա ընթացքում: Օդի ջերմաստիճանը օրվա ցերեկային ժամերին շրջանների մեծ մասում չի բարձրացել ըստ Ցելսիուսի -10 աստիճանից: