Սիրիացի զինվորականները հրապարակել են Արևելյան Ղուտայից երեխաների գիշերային փախուստի տեսանյութը (տեսանյութ)

14:29 • 03.03.18

Սիրիացի զինվորականները Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնին են փոխանցել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է երկու երեխա մարդասիրական միջանցքով փախչում Արևելյան Ղուտայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Տղան և աղջիկը կարողացել են անցնել մարդասիրական միջանցքով լույս ուրբաթ, սիրիացի զինվորականները կարողացել են կազմակերպել նրանց պաշտպանությունը, քանի որ գրոհայինները կրակել են նրանց ուղղությամբ:


Նշվում է, որ երեքշաբթիից ուրբաթ սահմանված չորս մարդասիրական դադարներն անարդյունավետ են եղել: Ըստ լրատվամիջոցի՝ գրոհայինները շարունակում են պահել տեղացի բնակիչներին՝ սպանելու սպառնալիքով արգելելով նրանց անցնել մարդասիրական միջանցքով:


Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը նախկինի պես կոչ է անում անօրինական զինված կազմավորումների առաջնորդներին դադարեցնել բռնաճնշումները խաղաղ բնակիչների նկատմամբ և վերացնել Արևելյան Ղուտայից դուրս գալու արգելքը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արևելյան Ղուտայի բնակիչները զանգվածային կերպով կապ են հաստատում սիրիական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ խնդրելով օգնել իրենց դուրս գալ գրոհայինների կողմից գրավված տարածքներից: