Երևանի Վ. Սարգսյան փողոցի շենքերից մեկի նկուղային հատվածում կախված դի է հայտնաբերվել

09:11 • 09.03.18

Մարտի 8-ին՝ ժամը 22:22-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի փողոցի թիվ 26 շենքի նկուղային հատվածում տղամարդու կախված դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է շենքի կիսանկուղային հարկում՝ ճաղավանդակից կախված:

Փրկարարները իջեցրել են անձը չպարզված, մոտ 60 տարեկան տղամարդու դին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով՝ դիի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պարանից կախված տղամարդու ինքնությունը: