Ալավերդու բուժկենտրոնի մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել

14:31 • 09.03.18

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բուժկենտրոնի մոտակայքում մարտի 9-ին տեղի է ունեցել քարաթափում։

Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից և նշում, որ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և պարզել, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևանյան խճուղու սկզբնամասի հարակից լանջից:

Փրկարարները մաքրել են ավտոճանապարհը քարաբեկորներից (մոտ 0.5 խմ):