Արարատի մարզում ՊԲ համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, կա 3 տուժած. shamshyan.com

16:44 • 09.03.18

Արարատի մարզում այսօր՝ ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, բախվել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Խուրշուդյանի վարած Mitsubishi մակնիշի ՊԲ 6 Մ 900 համարանիշի և Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հենրիկ Մինասյանի վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 669 համարանիշի ավտոմեքենաները։ 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Mitsubishi-ն հաշվառված է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։