Հրապարակվել է Լոնդոնի մետրոյում 2017-ի սեպտեմբերին տեղի ունեցած պայթյունի տեսանյութը (տեսանյութ, լուսանկարներ)
Լոնդոնի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է «Փարսոնս Գրին» մետրոկայարանում 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած պայթյունի պահը, հայտնում է The Daily Mail-ը:
Տեսանյութը ստացվել է վագոնում տեղադրված տեսահսկման խցիկից: Տեսանյութում երևում է ուժեղ պայթյունը, ինչից հետո ուղևորները խուճապահար սկսում են փախչել:
Հիշեցնենք, որ Լոնդոնի մետրոյում պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին: Դրա հետևանքով վիրավորվել է 30 մարդ:
Դանակներով, պտուտակիչներով և մեխերով լի պայթուցիկը պատրաստելու համար մեղադրվում է 18-ամյա Իրաքի Հասանը:














