ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում 1 միլիոնից ավելի մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի. NBC (լուսանկարներ)

10:06 • 09.03.18

Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան հատվածում եղանակային անբարենպաստ պայմանների, մասնավորապես՝ ձյան առատ տեղումների հետ զուգակցվող քամու ու անձրևի հետևանքով ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է NBC-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զանգվածային հոսանքազրկում է եղել Նյու Ջերսի, Նյու Յորք, Մասաչուսեթս նահանգներում:

Այս նահանգներից բացի՝ եղանակային անբարենպաստ պայմաններ են Կոնեկտիկուտում, Ռոդ Այլենդում, Վերմոնտում, Նյու Հեմփշիրում, Մենում, որտեղ կոմունալ ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով:

Հայտնի է, որ վատ եղանակի հետևանքով մահացել է 2 մարդ: ԱՄՆ-ի տարբեր օդանավակայաններում մարտի 9-ին չեղարկվել է ավելի քան 500 չվերթ:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան հատվածը պատուհասել էր ուժեղ ձնաբուք՝ դառնալով 8 մարդու մահվան, ինչպես նաև զանգվածային էներգաանջատումների պատճառ:

 

Картинки по запросу East Coast with heavy snow

Картинки по запросу East Coast with heavy snow

Картинки по запросу East Coast with heavy snow

Картинки по запросу East Coast with heavy snow

Картинки по запросу East Coast with heavy snow