Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարի վրա ռուսական դրոշ են նետել (տեսանյութ)

17:10 • 09.03.18

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում դատարանի շենքից դուրս գալուց անհայտ անձը ռուսական դրոշ է նետել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի ուղղությամբ: Տեսանյութը հրապարակել է NBC հեռուստաալիքը:


Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը Մանաֆորտին դավաճան է անվանել, ինչպես նաև մեղադրել է «Ամերիկան ռուսներին վաճառելու» համար:


Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսին Մանաֆորտին մեղադրել են 2007-2012 թվականներին անօրինական ճանապարհով դրամական միջոցներ ձեռք բերելու համար: Նա կասկածվում է «ԱՄՆ-ի դեմ դավադրության», «փողերի լվացման» և այլ իրավախախտումների համար: Բացի այդ, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը Մանաֆորտին մեղադրել է ԱՄՆ-ում Ուկրաինայի ռուսամետ քաղաքական գործիչների շահերի լոբբինգ իրականացնելու համար:


2017 թվականից հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հետաքննություն է անցկացնում հարցերի լայն շրջանակի՝ այդ թվում 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության փորձերի վերաբերյալ: