Ամստերդամում բացվել է աշխարհի առաջին սուպերմարկետը՝ առանց պլաստիկե փաթեթավորման բաժնով
Ամստերդամում բացվել է աշխարհի առաջին սուպերմարկետը, որտեղ առանց պլաստիկի բաժին է գործում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, տվյալ բաժնում ավելի քան 700 ապրանք հասանելի կլինեն առանց պլաստիկե փաթեթավորման: Մինչև տարեվերջ նախատեսվում է նման բաժիններ բացել ցանցի 74 մասնաճյուղում:
Բոլոր ապրանքները պիտակավորված են Plastic Free Mark ապրանքանիշի անվան ներքո, որպեսզի գնորդները հեշտությամբ կողմնորոշվեն և տարբերակեն ապրանքները, որոնք ամբողջությամբ առանց պլաստիկի են փաթեթավորված:
A Plastic Planet ընկերությունից կարծիք են հայտնում, որ աշխարհում առաջին նմանօրինակ բաժնի գործարկումը կարևոր է մոլորակի պլաստիկե իրերով աղտոտվածության դեմ գլոբալ պայքարի հարցում:
Հիշեցնենք, որ Հունաստանում հունվարի 1-ից էկոլոգիական հարկ են սահմանել: Այդ օրվանից բոլոր միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթները սուպերմարկետներում վճարովի են դարձել:










