Պուտինն ասել է, որ երբեք չի կարդացել Թրամփի թվիթերյան գրառումները

15:12 • 10.03.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երբեք չի կարդացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումները։


«Ո՛չ»,- ասել է նա ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե երբևէ կարդացել է իր ամերիկացի գործընկերոջ գրառումները։ 


Պուտինը ևս մեկ անգամ հայտարարել է, որ այդ սոցցանցում անձնական էջ չունի, քանի որ նա «իր տեսակետները հայտնելու և որոշումներն իրագործելու այլ ուղիներ ունի»։


«Դոնալդն ավելի ժամանակակից մարդ է»,- ժպիտով ասել է Պուտինը։


Հստակեցնող հարցին, թե արդյոք նա ամերիկացի առաջնորդին ավելի կոլորիտային մարդ է համարում, ռուս առաջնորդն ասել է. «Միգուցե»։


Նախօրեին հաղորդվել էր, որ ԱՄՆ կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի սոցցանցերում ԱՄՆ նախագահի անձնական էջերի հետևորդներին արգելափակելն օրինական է ու չի հակասում Սահմանադրությանը: Մի շարք օգտատերերի՝ Թրամփի Twitter-յան էջին հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ գործի դատական լսումներն անցել են մարտի ութին: Դատական նիստի ժամանակ ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Մայքլ Բաերը կոչ է արել շրջանային դատավոր Նաոմի Ռայս Բուխվալդին «դեն նետել» հայցը: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր պաշտոնյա իրավունք ունի ընտրելու համացանցում իր զրուցակիցներին: