«Коммерсантъ»-ը հայտնել է՝ ինչը կարող էր լինել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի կործանման պատճառը
Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ ինքնաթիռի թևի հատվածում անսարքությունը: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով աղետի պատճառների հետաքննությանը մոտ աղբյուրի:
Ռազմական ավիացիայի ոլորտի մասնագետի կարծիքով՝ ինքնաթիռի թևի հատվածներից մեկը բացելուց հետո տվյալ մասը պոկվել է, ինչի հետևանքով վայրէջքի պատրաստվող ինքնաթիռը կտրուկ թեքվել է և բախվել գետնին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ այս իրավիճակում նույնիսկ փորձառու անձնակազմը ոչինչ չի կարող անել աղետից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Զոհվել է 33 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Նշենք, որ Ան-26-ը ռազմատրանսպորտային ինքնաթիռ է, որը նախատեսված է զինտեխնիկայի և զորքերի տեղափոխման համար:










