Կանադայի ոստիկանությունն առաջին անգամ կին է գլխավորել
Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանությունը (Royal Canadian Mounted Police, կրճատ՝ RCMP) առաջին անգամ կին է գլխավորել, հայտնում է CBC-ը։
Երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոն այդ պաշտոնում է նշանակել Բրենդա Լաքիին, որը ոստիկանությունում է աշխատում 1986 թվականից։
Նա ծառայել է խաղաղապահ ուժերի կազմում նախկին Հարավսլավիայում, ինչպես նաև մասնակցել Հաիթիում ՄԱԿ-ի առաքելության համար ոստիկանների ուսուցմանը։










