Կրասնոդարի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով տարհանվել է 30 մարդ (տեսանյութ)
Կրասնոդարի 5-հարկանի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է որոտացել, որի հետևանքով տարհանվել է 30 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությանը:
Նշվում է, որ Սլավյանսկայա փողոցի 5-հարկանի բազմաբնակարան շենքում գազի հնարավոր պայթյունի մասին ահազանգ է ստացվել տեղական ժամանակով ժամը 10:20-ին:
«Գազի պայթյուն առանց այրման. տեղի է ունեցել պատի մասնակի փլուզում հինգերորդ ու չորրորդ հարկերում: Վնասվել է կտուրի մի մասը: Տարհանվել է 30 մարդ: Տեղում աշխատում է 173 մարդ և 56 միավոր տեխնիկա, ԱԻՆ-ից՝ 64 մարդ ու 16 միավոր տեխնիկա»,- նշել է աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան, իսկ տուժածների թիվը դեռ հայտնի չէ:










