Լարսը բացվել է. անցակետն անցնել թույլ է տրվում նախ մարդատարներին ու ավտոբուսներին, ապա՝ բեռնատարներին
Մոտ երկու ժամ առաջ բացվել է Լարսի անցակետը, ուր վերջին երկու օրերին մարդատար, բեռնատար և մարդկանց տեղափոխող տրանսպորտային միջոցների հսկայական հերթեր էին։ Որոշվել է, որ առաջինը անցակետով պետք է անցնեն մարդատարներ ավտոմեքենաներն ու ավտոբուսները, ապա՝ բեռնատարները:
Այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Մինչև այդ պահը Լարսում կուտակված էր 287 մեքենա, որից՝ 187-ը բեռնատար:
Նշենք, որ վերջին երկու օրերին Տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կոչ էր անում զերծ մնալ այս ճանապարհով ուղևորափոխադրումներից՝ արձանագրելով, որ այնտեղ սաստիկ բուք է, ձյուն և առկա է նաև ձնահոսքի վտանգ:










