Հանգստյան օրերին Մոսկվայում կրկին ձյան տեղումներ են սպասվում
Այս հանգստյան օրերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է տևական, բայց ոչ առատ ձյուն, այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով «Հիդրոմետ» կենտրոնում աղբյուրի:
Ձյան տեղումները կսկսվեն շաբաթ առավոտյան և կշարունակվեն մինչև կիրակի՝ օրվա կես:
Հայտնի է, որ օդի նվազագույն ջերմաստիճանը կհասնի -10-ից մինչև -12, առավելագույն ջերմաստիճանը՝ -3-ից -5 աստիճանի:
Ըստ օդերևութաբանների՝ չնայած տեղումների շարունակական բնույթին՝ ձյան շերտի հաստությունը շաբաթ օրը չի գերազանցի 3 սանտիմետրը:










