ԱՄՆ-ը պարբերաբար միջամտում է ռուսաստանյան ընտրություններին. Պուտին (տեսանյութ)

09:28 • 10.03.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարբերաբար միջամտում է Ռուսաստանում կազմակերպվող ընտրություններին, այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում:

«Մենք ԱՄՆ ներկայացուցիչներին ամենաբարձր մակարդակով ասում ենք. «Դուք պարբերաբար միջամտում եք մեր ներքին քաղաքական կյանքին»: Պատկերացնո՞ւմ եք, նրանք դա չեն էլ հերքում»,- ասել է Պուտինը:

Նա նաև հերքել է այն պնդումները, թե ՌԴ-ն որևէ կերպ միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին:

«Մենք չենք խառնվում ուրիշի գործերին, մենք նման նպատակ չենք դնում մեր առաջ: Մենք չենք տեսնում, թե ինչ նպատակի կարող ենք հասնել նման միջամտություն նախաձեռնելով: Չունենք մենք նման նպատակ: Եկեք պատկերացնենք, որ մենք մեր առաջ նման նպատակ ենք դրել: Հանուն ինչի՞: Միջամտել միայն միջամտելու համա՞ր: Ի՞նչ նպատակով»,- շարունակել է ՌԴ նախագահը:

Վերջինս նաև ռուս-ամերիկյան վատ հարաբերությունների համար մեղադրել է հենց ԱՄՆ-ին: