Հյուսիսային Կորեայի հետ համաձայնության գալը կարևոր է ամբողջ աշխարհի համար. Թրամփ
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի հետ համաձայնության գալը կարևոր է ամբողջ աշխարհի համար։ Նա նման հայտարարություն է արել Twitter-ի իր պաշտոնական էջի միջոցով:
«Հյուսիսային Կորեայի հետ համաձայնությունն ընթացքի մեջ է, և եթե մենք հասնենք դրան՝ դա լավ գործարք կլինի աշխարհի համար: Ժամկետն ու վայրը դեռ պետք է հստակեցվեն», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին հայտարարել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակն ու վայրը կհամաձայնեցվեն ավելի ուշ, միևնույն ժամանակ, ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները և ճնշումը դեռ կպահպանվեն:
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնի համաձայն, որը փոխանցել էր հանդիպման հրավերը Թրամփին Փհենչհան իր պատվիրակության այցից հետո, հանդիպումը տեղի կունենա մինչև մայիս: Չոն Իյ Յոնը Վաշինգտոնում հայտնել է լրագրողներին, որ Կիմ Չեն Ընը պատրաստ է հրաժարվել միջուկային ծրագրերից և հանդիպել Թրամփի հետ:










