Հրդեհ է բռնկվել Մանանդյան փողոցում գտնվող հյուրանոցի շոգեբաղնիքում

10:34 • 11.03.18

Մարտի 11-ին՝ ժամը 09:49-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանանդյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղային հարկի շոգեբաղնիքում:

Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մարվել է 10:50-ին: 

Ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ: