ԱՄՆ-ում միանձնուհին մահացել է երգչուհի Քեթի Փերիի դեմ դատական նիստի ժամանակ
Լոս Անջելեսի շրջանային դատարաններից մեկում կաթոլիկ եկեղեցուն պատկանող կուսանոցը հայտնի երգչուհի Քեթի Փերիին վաճառելու հայցի հիման վրա նիստի ժամանակ ուշագնաց է եղել ու մահացել է երգչուհու դեմ բողոքող միանձնուհին:
Ինչպես նշում է The Guardian-ը, մահացողը 89-ամյա քույր Քեթրին Ռոուզ Հոլցմանն է, որը տարիներ շարունակ պայքարում էր կուսանոցի՝ Փերիին վաճառելու որոշման դեմ:
Իր համար ճակատագրական դարձած նիստից մի քանի օր առաջ քույրը լրատվամիջոցների միջոցով դիմել էր երգչուհուն՝ հղելով հետևյալ կոչը՝ «Քեթի Փե'րի, խնդրում եմ, կա՛նգ առեք: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դա միայն ցավ է պատճառում բազմաթիվ մարդկանց»:
Հայտնի է, որ 2015թ. Փերին 14.5 մլն դոլարով գնել է ժամանակին Հոլցմանի համար որպես կացարան ծառայած կուսանոցի տարածքը՝ մտադրվելով շենքն իր համար տան վերափոխել:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախկինում կուսանոցում բնակված միանձնուհիները Հոլցմանի նախաձեռնությամբ փորձել են տարածքը 15.5 մլն դոլարով մեկ այլ մարդու վաճառել: Ավելի ուշ գործարքը չեղարկվել է, քանի որ քույրերն իրավասու չեն եղել վաճառել կուսանոցի տարածքը:










