Պուտինը պատմել է, որ Մերկելն այցերի ընթացքում երբեմն իրեն գարեջուր է բերում
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստան այցելությունների ընթացքում երբեմն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բերում է գարեջրի նրա սիրելի տեսակը:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինձ Անգելան ժամանակ առ ժամանակ մի քանի շիշ ռադենբերգյան գարեջուր է բերում»,- ասել է Պուտինը լրագրող Անդրեյ Կոնդրաշովի՝ սոցիալական ցանցերում տեղադրված «Պուտին» ֆիլմում:










