Միջուկային աղետից 7 տարի անց. The Guardian-ը հրապարակել է Ֆուկուսիմայի աղետի հետևանքով «ուրվական» քաղաքի պատկերները (լուսանկարներ, տեսանյութ)
2018թ. մարտի 11-ին Ճապոնիայում լրացել է երկրի հյուսիս-արևմուտքում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի, դրան հաջորդած ավերիչ ցունամիի պատճառով տեղի ունեցած միջուկային աղետի 7-րդ տարելիցը։
Ցունամիի 14 մետրանոց ալիքների «գրոհի» հետևանքով «Ֆուկուսիմա» ատոմակայանի 4 ռեակտորներից 2-ը վնասվել են՝ խափանելով նաև դրանց սառեցման համակարգերի աշխատանքը։
Վթարի հետևանքով տարհանվել է 80.000 մարդ, իսկ ատոմակայանը շրջապատող մոտ 25 կմ-անոց հատվածը գրեթե անմարդաբնակ է։
Երբեմնի ծաղկող ու աշխույժ շրջանները ներկայում վերածվել են «ուրվականների», որոնք դեռ շատ երկար են դատարկ մնալու։
Բրիտանական The Guardian պարբերականը տարելիցի կապակցությամբ հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Greenpeace բնապահպանական կազմակերպության կողմից ու ցույց է տալիս Ֆուկուսիմայի հյուսիսային հատվածում գտնվող «ուրվական» քաղաքներից մեկը:
Տեսանյութից բացի՝ պարբերականը հրապարակել է ֆոտոշարք, որում ցուցադրված է, թե ցունամիից հետո Ճապոնիայի իշխանություններն ինչ պատնեշներ են կառուցել ապագայում ահեղ ալիքներից պաշտպանվելու համար:








Աղետի հետևանքները















