Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ծխող ուղևորի պատճառով
Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը եղել է ուղևորներից մեկը, որը փորձել է ծխել թռիչքի ընթացքում»,–ասաց նա։
Ռուսական РЕН ТВ-ն հաղորդում է, որ հարկադիր վայրէջքի որոշումը կայացրել է ինքնաթիռի հրամանատարը` ոչ ադեկվատ ուղեւորի պատճառով:
Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը:










