Մալաթիայի բնակարաններից մեկում 38-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել. դին հայտնաբերվել է լոգարանում
Նախօրեին Երևանում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Տղամարդու դին հայտնաբերել են լոգարանում։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի,լրատվության և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ մարտի 11-ին՝ ժամը10։45-ին ոստիկանությունն այդ մասին հաղորդում ստացել է։
«Ստացված հաղորդման համաձայն՝ Երևանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1980 թվականին ծնված Ռ.Ն.-ի դին։ Պարզվել է, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել լոգարանում՝ պարանով կախվելու միջոցով»,-ասաց Ջանոյանը։
Ոստիկանությունից հայտնեցին,որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,կատարվում է քննություն։










