Առնվազն 40 մարդ է զոհվել Կատմանդուի օդանավակայանում ինքնաթիռի կործանման հետևանքով. կան ողջ մնացածներ (լուսանկարներ, տեսանյութեր)
Առնվազն 40 մարդ է զոհվել Կատմանդուի Տրիբհուվանի անվան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի կործանման հետևանքով: Այդ մասին հայտնում է Kathmandu Post-ը՝ վկայակոչելով Նեպալի ոստիկանության խոսնակին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է առնվազն 27 մարդ։
Դաքքայից Կատմանդու թռչող Bombardier DHC-8 Q400 ինքնաթիռում եղել է 71 մարդ:
Օդանավակայանի խոսնակի խոսքով՝ ինքնաթիռը հրդեհվել է վայրէջք կատարելու ժամանակ թռիչքուղուց շեղվելու հետևանքով:
Ավելի վաղ երկրի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ 25 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց:
Նեպալի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Սանջիվ Գաուտամի խոսքով՝ ինքնաթիռը վերահսկողությունից դուրս է եղել, երբ փորձել է վայրէջք կատարել թռիչքուղու վրա:















