Բագրատաշենի մաքսակետի մոտ վնասվածքներով դի է հայտնաբերվել. shamshyan.com

11:59 • 12.03.18

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին այսօր՝ ժամը 06։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ՝ ճամփեզրին, տղամարդու դի կա։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դատական բժիշկն ասել է, որ մարմնի վրա կան վնասվածքներ և կոտրվածքներ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները՝ տեղի ունեցածը սպանությո՞ւն է, թե՞ վրաերթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։