Ռուս զբոսաշրջիկը ծննդաբերել է Կարմիր ծովում (լուսանկարներ)

14:42 • 12.03.18

Սոցցանցերում տարածվել են մի շարք լուսանկարներ, որոնք արվել են Եգիպտոսի Սինայի թերակղզու հարավային ափին՝ Կարմիր ծովում, ու պատմում են ջրում ծննդաբերած ռուս զբոսաշրջիկի մասին:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ուշագրավ կադրերը ֆիքսել է հանգստացողներից մեկը՝ ծովի ափին գտնվող հյուրանոցի պատշգամբից:

Աղբյուրը մանրամասնում է, որ ռուս զբոսաշրջիկը երեխային լույս աշխարհ է բերել ջրային ծննդաբերության գծով մասնագիտացած բժշկի օգնությամբ:

Նշվում է, որ տեղի լրատվամիջոցները ստուգել են լուսանկարների իսկությունը: Նրանք նաև նկատել են, որ ռուս կանայք հաճախ են գալիս Կարմիր ծով՝ դրա ջրերում ծննդաբերելու համար: