Մահացել է լեգենդար դիզայներ Յուբեր դե Ժիվանշին
Իննսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ճանաչում վայելող լավագույն կուտյուրյեներից մեկը՝ Givenchy նորաձևության տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կանացիության և էլեգանտության հավերժ գովերգակ Ժիվանշին համագործակցել է բազմաթիվ հայտնիների հետ, անձամբ է զբաղվել 20-րդ դարի ամենաէլեգանտ կանանցից մեկի՝ դերասանուհի Օդրի Հեփբերնի, ինչպես նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդիի ոճով:
Ժիվանշիի մահվան լուրը տարածել է նրա կողակիցը՝ դիզայներ Ֆիլիպ Վենեն՝ Givenchy նորաձևության տան միջոցով: Նա նշել է, որ դիզայները մահացել է քնած ժամանակ:












