Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեծ ցանկություն է հայտնել. լրատվամիջոցներ

10:56 • 12.03.18

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու «մեծ ցանկություն» է հայտնել: Այդ մասին հարավկորեական լրատվամիջոցներից «Տոնա իլբո» թերթին հայտնել են Հարավային Կորեայի նախագահի վարչակազմից բարձրաստիճան աղբյուրները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Աղբյուրի խոսքով՝ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրություն է հայտնել Փհենյանում հարավկորեական պատվիրակության հետ հանդիպմանը:


«Կիմ Չեն Ընի վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է՝ ընդհուպ Փհենյանում ամերիկյան դեսպանատան բացում»,- ասել է նա:


Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջարկել է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը համաձայն է հանդիպում անցկացնել, և հավելել է, որ բանակցությունների վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն ավելի ուշ: