Արքայազն Հարիի հարսնացուն առաջին անգամ ուղեկցել է թագուհուն պաշտոնական միջոցառման ժամանակ (լուսանկարներ)

23:23 • 12.03.18

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացուն՝ ամերիկուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ մասնակցել է Ազգերի բրիտանական համագործակցության օրվան նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել արքայական ընտանիքի բոլոր ավագ ներկայացուցիչները:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 36-ամյա դերասանուհին, որն իր կարիերային հրաժեշտ է տվել թագավորական ընտանիքի անդամ դառնալու համար, իրեն ողջունելու եկած մարդկանց հայտնել է, որ շատ հուզված է իր հարսանիքի առթիվ, որին 2 ամիս է մնացել:

Սա նրա առաջին պաշտոնական միջոցառումն է, որի ժամանակ ուղեկցել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեգանը մկրտվել է, որը պարտադիր արարողություն է հարսանիքից առաջ: Մկրտությունից հետո նա ադամանդյա թևնոց է կրում՝ ի նշան իր հավատի և թագուհու հանդեպ մեծ հարգանքի: