Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում ՌԴ նախագահի ընտրությունները Ղրիմում
Եվրամիությունը չի ճանաչում Ղրիմի տարածքում Ռուսաստանի նախագահի ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք չենք ճանաչում ընտրությունները: Եվ մենք կոչ կանենք հարգել այդ տարածքում բնակվող մարդկանց իրավունքները»,- ասել է Մոգերինին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման արդյունքներով:
Ինքը՝ Պորոշենկոն, իր հերթին նշել է, որ Կիևը նույնպես չի ճանաչում այդ ընտրությունները:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին:










