Նյու Յորքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի (տեսանյութ)
Նյու Յորքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Այդ մասին հայտնում է NBC New York-ը՝ վկայակոչելով պաշտոնյաների:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երկու մարդ:
Մարտի 11-ի երեկոյան Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում Իսթ Ռիվեր նեղուցն է ընկել Eurocopter AS350 ուղղաթիռը: Ինչպես հաղորդվել է, ընդհանուր առմամբ, ուղղաթիռում գտնվել է 6 մարդ: Օդաչուին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ուղղաթիռից, նա հոսպիտալացվել է:
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկու մարդ զոհվել է դեպքի վայրում, ևս երեքը տեղափոխվել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում և ավելի ուշ մահացել:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ինքնաթիռն իրականացնում էր մասնավոր չվերթ:










