Վլադիվոստոկում այնքան ձյուն է տեղացել, որ քաղաքապետարանը դժվարանում է լուծել ձյան կույտերի ժամանակավոր պահեստավորման խնդիրը

12:01 • 12.03.18

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում այնքան ձյուն է տեղացել, որ քաղաքապետարանը դժվարանում է լուծել ձյան կույտերի ժամանակավոր պահեստավորման խնդիրը. մաքրված ձյան համար նախատեսված հրապարակների մակերեսն այլևս բավարար չէ հարցի լուծման համար:

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, ձյան տեղումները Վլադիվոստոկում սկսվել են մարտի 7-ից. արդեն հինգերորդ օրն է՝ ճանապարհային ծառայությունների աշխատակիցները զբաղված են ձյան մաքրման աշխատանքներով:

Հայտնի է, որ քաղաքում հանգստյան օրերին տեղացել է 36 մմ ձյուն:

Ձյան ժամանակավոր պահեստավորման տարածքներն ամբողջությամբ գերծանրաբեռնված են, մինչ այս պահը քաղաքային փողոցներից դուրս է բերվել ավելի քան 30.000 խորանարդ մետր ձյուն, իսկ ճանապարհների մաքրման ընթացքում ծախսվել է ավելի քան 2500 տոննա հողի և աղի խառնուրդ: